Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնին հավակնում են 42 թեկնածու

Պաշտոնական
ef8f1e3eee310c63428fHayastan-Himnadram

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթն ավարտվել է օգոստոսի 31-ի կեսգիշերին: Ստացվել է 42 հայտ 7 տարբեր երկրներից (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան): Դիմող անհատներն առհասարակ շատ բարձրորակ թեկնածուներ են: Դիմումների մեծ քանակը փաստում է պաշտոնի նկատմամբ հայտատուների մեծ հետաքրքրությունը:     Ընտրող հանձնաժողովը ուշադրությամբ կքննի դիմումները: Ժողովը կկայանա 2018թ.-ի սեպտեմբերի 10-ին, Երևանում: Հանձնաժողովում ընդգրկված են Հայաստանի և Արցախի նախագահների, ՀՀ վարչապետի ներկայացուցիչները, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը (Շվեյցարիա): Հանձնաժողովը կգլխավորի Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը (Ֆրանսիա):  Դիմումները քննարկելուց հետո հանձնաժողովը ընտրված թեկնածուին կներկայացնի Հայաստանի Նախագահ,  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի հավանությանը, նա էլ առաջադրված թեկնածուին կներկայացնի Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Միայն դրանից հետո թեկնածուն կստանձնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:   «Հայաստան» համահայկական հիմնադրամ     Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին իր հրաժարականը ներկայացրել էր հուլիսի 9-ին՝ պաշտոնական դիրքը չարաշահելու՝ իր դեմ առաջադրված մեղադրանքի առիթով: