Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն բաշխել է պաշտոնները

Պաշտոնական
e1abc7db35c50d2207e1a3185d31771e

Այսօր գումարած հերթական նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնին (ICES):  Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է նաև Երևանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:  Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 262-ական, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք `140-ական, «Ելք» կուսակցությունների դաշինք ` 41-ական,  Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 32-ական: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով  կարող են ներկայացվել սեպտեմբերի 3-ից 5-ը` մինչև ժամը 18.00-ն:   ԿԸՀ մամուլի ծառայություն