Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՎԻՄՊԵԼԿՈՄ»-ի բաժնետոմսերն անցան «VEON Armenia Holdings B.V.»-ին

Տնտեսություն
vimpelcom

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, խորհրդակցելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ, համաձայնություն է տվել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր «ՎԻՄՊԵԼԿՈՄ» ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «VEON Armenia Holdings B.V.» ընկերությանն օտարելուն։  «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի օտարումը պայմանավորված է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի (որին պատկանում է նաև ընկերությունը) կառուցվածքային փոփոխություններով և դրա արդյուքնում չի փոխվելու ընկերության փաստացի սեփականատերը։