A
A
Դատախազությունը նախապատրաստում է վճռաբեկ բողոքը
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության մամլո խոսնակ Արեւիկ Խաչատրյանը. «Որոշումը ստանալուց հետո դատախազությունը նախապատրաստում է բողոքը»: Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվեց օգոստոսի 13-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանի առաջին ատյանի որոշումը վերացնելուց հետո: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու մեջ: