Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի մեկի գործով նոր փաստեր ի հայտ կգան (տեսանյութ)

Հասարակություն
Seda-Safaryan

Մարտի մեկի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու հայտարարությունից հետո Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող լուծարված փաստահավաք խմբի անդամներին  նոր տվյալներ են հայտնի:  Խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը վստահեցնում է, որ կան մարդիկ, որոնք ցուցմունքներ կտան Քոչարյանին մտահոգող եւ երեկվա հարցազրույցում հնչեցված փաստական հանգամանքնների մասին: «Այդպիսի մարդիկ կան, էլ չեմ ասում, որ ասում է՝ Գորիկ Հակոբյանը շատ մտահոգ էր, որ ինչ-որ մարդկանց ձեռքին զենք կա, կան մարդիկ, որ կասեն, թե որտեղից է սկսվել այդ ամեն ինչը»:  Կլինեն նաեւ այդ ժամանակվա պաշտոնյաներ, որոնք տասը տարի անց կբացահայտեն ճշմարտությունը, վստահեցնում է Սեդա Սաֆարյանը: «Մարդիկ, որոնք ժամանակի իրավիճակում  ճիշտ համարած կլինեն, որ ենթարկվել են իրենց վերադասներին, այսօր կհասկանան, որ իրենք հավերժ չեն եւ իրենց միջից պետք է թոթափեն իրենց արածի վատ հետեւանքները»:  Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն աղավաղում եւ չի ընդունում փաստերը՝ ասելով, որ զինվորները երեկոյան են քաղաքում եղել՝   պետական նշանակության կառույցները պաշտպանելու համար:  «Մենք ունենք տեսանյութեր, որ Մարտի մեկի ցերեկվա ժամին, արդեն զորքը եղել է քաղաքի կենտրոնում եւ էլ չեմ ասում, որ տանկ է եղել, բոլորս էլ գիտենք այդ տանկի հայտնի պատմությունը: Տեսանյութերը եւ փաստերն այնքան շատ կլինեն, որ նրան հատիկ-հատիկ կդնեն եւ կասեն, թե էլ ինչ ապացույցներ կան գործում»: Ըստ փաստաբանի՝ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն առանց Քոչարյանի համաձայնության եւ  հրամանի չէր կարող անգամ մի զորամասից մեկ այլ զորամաս զինվորներ տեղափոխել:  «Այդպիսի մանկամիտ պատկերացում որեւէ մեկը Քոչարյանի եւ անձի, եւ կառավարման տարիներին չի թողել: Այնպես չէ, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է ընդհանրական բաներ ներկայացնել եւ բացառել կոնկրետ իր մասնակցությունը որեւէ դեպքի, ոչ մեկ չի ասում, որ դու եկել ես Լեոյի փողոցի վրա կրակել ու փախել, դու հրաման ես տվել, թե ինչպես այդ ուժերը տեղաբաշխվեն»:  Ազատության մեջ մնալով, Ռոբերտ Քոչարյանը կարող է իրավիճակն իր օգտին փոխելու որոշակի քայլեր անել,  ցանկալի ցուցմունքներ վերցնել, ասում է փաստաբանը, որը հույս ունի, որ Քոչարյանի նկատմամբ կկիրառվի խիստ խափանման միջոց՝ կալանավորում: Նշենք՝Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: