A
A
Յուրի Խաչատուրովը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքը (տեսանյութ)
Դատարան ժամանեց Յուրի Խաչատուրովը Շենգավիթ վարչական շրջանի ընդանուր իրավասության առաջին ատյանի դատարան ժամանեց ՀԱՊԿ խարտուղար Յուրի Խաչատուրովը։ Քննվելու է նրա կալանավորման հարցը։ Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքը։ Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեղադրանքի բնույթը երեկվանից մինչ այսօր պարզաբանված չի եղել իրենց կողմի համար։ Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մինչ այս տեղի է ունեցել 2 դատական նիստ, բայց Յուրի Խաչատուրովը ծանուցված չի եղել։ Նիստը կվերսկսվի ժամը 18։00-ին։