Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արամ Մանուկյանի արձանը ենթակա է տեղափոխման». Արմեն Աբրոյան (տեսանյութ)

Հասարակություն
Armen-Abroyan

Թեև մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանին փորձագիտական հանձնաժողովի կողմից տրվել է հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ, սակայն սա չի խոչընդոտում դրա վերնամասում տեղակայված Արամ Մանուկյանի արձանը տեղափոխել։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի  հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։ «Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է դեռևս կարգավիճակ չունեցող կառույցի վրա։ Արձանը տեղադրվել է առանց Մշակույթի նախարարության հետ համաձայնության։ Իմ անձնական դիրքորոշումն է, որ այն ենթակա է տեղափոխման, տեղը քննարկելի է»։ «Փորձագիտական հանձնաժողի կողմից մշակույթի մի շարք կառույցներին հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ տալու խնդիր չէր լինի, եթե կառուցապատմանը գրագետ մոտեցում ցուցաբերվեր և ճարտարապետությանը միջամտելու խնդիր չլիներ»,- ասում է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը։ Ըստ նրա՝ Երևանը համատարած փոփոխությունների, ավերածությունների, խեղաթյուրումների, արժեքազրկումների համալիր է դարձել։