A
A
Սերենա Ուիլյամսը 10-րդ անգամ մտավ Ուիմբլդոնի եզրափակիչ
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հանրահայտ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում պարտության մատնելով գերմանացի Յուլյա Գերգեսին, դարձավ եզրափակիչի խաղի երկրորդ մասնակիցը: Հանդիպումը տեւեց ընդամենը 1 ժամ 10 րոպե եւ ավարտվեց աշխարհի 181-րդ ռակետի բացահայտ առավելությամբ՝ 6:2, 6:4: Սերենա Ուիլյամսը 10-րդ անգամ մտավ Ուիմբլդոնի եզրափակիչ: Նախկին 9 հանդիպումներից 7-ում նա հաղթանակ է տարել: Նրա 10-րդ մրցակիցը կլինի գերմանացի Անժելիկ Կերբերը, որը պայքարից դուրս է բերել Ալյոնա Օստապենկոյին: Ի դեպ, երկու տարի առաջ թենիսիստուհիներն արդեն հանդիպել էին այդ փուլում, եւ ամերիկացի թենիսիստուհին հաղթել էր 2:0 հաշվով: