A
A
Ինչպես նշվեց Վարդավառը Գառնիում և Գեղարդում
Երիտասարդական ակումբների դաշնությունն արդեն հինգերորդ տարին անընդմեջ կազմակերպում է Վարդավառ միջազգային փառատոնը: Ինչպես նշեց դաշնության ղեկավար Ատոմ Մխիթարյանը, փառատոնը նպատակ ունի ազգային մշակույթը ներկայացնել Հայաստանում և դրա սահմաններից դուրս:
Փառատոնի մեկնարկը տրվեց վաղ առավոտյան՝ Գեղարդի վանքում: Մատուցվեց պատարագ և կատարվեց երիտասարդների օրհնության կարգ:
Այնուհետև տոնակատարությունը տեղափոխվեց Գառնիի տաճար, որտեղ տեղի ունեցավ Վարդավառի տոնակատարությունը հեթանոսական ավանդույթներով:
Ելույթ ունեցան երաժշտական և պարային տարբեր խմբեր:
Դրան զուգահեռ, Գառնիի «Նոյան այգի» մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ գաթայի և գինու հյուրասիրություն:
