A
A
Կալանավորների ծնողները համաներում են պահանջում (տեսանյութ)
Այսօր առավոտից Կառավարության շենքի մոտ էին հավաքվել կալանավորների ծնողներն ու հարազատները, որոնք պահանջում են համաներում։ «Ա1+»-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ արդեն հինգ տարի է չի հայտարարվել համաներում, մինչդեռ, կալանավորները ՔԿՀ-ում մնում են անմարդկային պայմաններում։ Նրանց ընդառաջ դուրս եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ու խորհրդական Նարեկ Սարգսյանը։ Վերջիններս խոստացան, որ խնդիրը կներկայացնեն Նիկոլ Փաշինյանին։