A
A
Հայկ Դեմոյանը զավթել է տնօրենի աշխատասենյակը, որն արդեն իրենը չէ. ԿԳ նախարար (տեսանյութ)
Հայկ Դեմոյանը տնօրեն չէ: Որոշում է կայացվել եւ Հայոց ցեղասպանության պատմության թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ը դարձել է հիմնադրամ: Դրա արդյունքում հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Գեւորգ Վարդանյանը, հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայկ Դեմոյանի արված գրառմանը ֆեյսբուքում: «Հայկ Դեմոյանն անցյալ տարվա սեպտեմբերին մեկնել է Հայաստանից, սկզբում պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Մանուկյանը, այնուհետեւ նույն Վարդանյանը: Այս տարվա հունիս ամսին Հայկ Դեմոյանը վերադարձել է արտերկրից եւ զավթել է տնօրենի աշխատասենյակը, ինչպես նաեւ օգտագործել ծառայողական ավտոմեքենան»: