Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Ասրյանի հուշամրցաշարում առաջատարներն արդեն յոթն են

Սպորտ
a1chess-asryan-1

Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարում 5 տուրից հետո 4-ական միավոր են վաստակել միանգամից 7 շախմատիստ:   Առաջատարների թվում են նաեւ մեր գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը եւ Հայաստանի չեմպիոն Հայկ Մ. Մարտիրոսյանը:   Առաջատարներին անմիջապես հետապնդում են 12 շախմատիստ, որոնք ունեն 3,5-ական միավոր: Նրանցից յոթը ներկայացնում են Հայաստանը:   Առաջնորդվելով մրցաշարին վիճակից, այսօր կայանալիք 6-րդ տուրում մեր համար հետաքրքիր են հետեւյալ հանդիպումները. Հրանտ Մելքումյան – Զավեն Անդրիասյան Արման Փաշիկյան – Հայկ Մարտիրոսյան Վիտալի Բերնադսկի – Հովհաննես Գաբուզյան