Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԹԱՆԳԱՐԱՆՅԻՆ ԳԻՇԵՐ»

Մշակույթ

Մայիսի 19-ին երեկոյան Հայաստանի թանգարանների դռները չեն փակվի:

Եվրոպայի ավելի քան 1200 թանգարաններ, ցանկանալով աշխուժացնել ու նորացնել թանգարանների հավաքածուների բացառիկ արժեքները հանրությանը ներկայացնող եղանակները, Ֆրանսիայի թանգարանների տնօրենների նախաձեռնությամբ 2005 թ-ից համախմբվեցին եւ համատեղ կազմակերպեցին «Թանգարանների գիշեր» խորագրով ակցիան, որի ընթացքում բոլոր մասնակից թանգարանները միաժամանակյա աշխատաժամով արեւամուտից /19.00/ մինչեւ գիշերվա ժամը 1:00-ը, անվճար, հյուրընկալում են այցելուներին, նրանց ներկայացնելով յուրօրինակ միջոցառումներ:

Հայաստանի թանգարանները 2005 թվականից եւս միացան այս նախաձեռնությանը եւ իրենց կողմից կազմակերպած հետաքրքիր միջոցառումներով միանգամից գրավեցին հանրության ուշադրությունը:

Մայիսի 19-ի շարք միջոցառումներ են կազմակերպելու, օրինակ` Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա Էդուարդ Ղազարյանի ստեղծագործությունների ցուցահանդես `

«Աշխարհը խոշորացույցի միջոցով» խորագրով: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կներկայացվի բացօթյա ցուցահանդես՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հավաքածուների հիման վրա: