Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանում աղբավայր նետված ձվերից հարյուրավոր ճտեր են դուրս եկել (տեսանյութ)

Հասարակություն
kurica

Զարմանալի դեպք է տեղի ունեցել Մարնեուլի քաղաքում՝ տեղական թռչնաֆաբրիկայի մոտ տեղակայված աղբավայրում հարյուրավոր ճտեր են ձվերից դուրս եկել, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։ Ձեռնարկության աշխատակիցները նետել էին հավի ձվերը՝ ենթադրելով, որ դրանց ժամկետն անցել է, սակայն մի  քանի օր անց ձվերից դուրս են եկել բազմաթիվ  ճտեր՝ ծածկել աղբավայրի տարածքը։ Մարնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը լրագորղներին պատմել է, որ տեղի բնակիչները ճտերին տարել են իրենց տներ։ «Որքանով տեղյակ եմ՝ նրանք մտածել են, թե ձվերը փչացած են։ Արդյունքում դրանք հայտնվել են քարքարոտ վայրում, որտեղ միշտ տաք է։ Ուստի, շատ ճտերի հաջողվել է ողջ մնալ»,-ասել է  Աբազովը։