Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շաշկու Երեւանի միջազգային մրցաշարում երկիշխանություն է

Սպորտ
a1shashki-30.05.

Երեւանում առաջին անգամ անցկացվող ռուսական շաշկու միջազգային մրցաշարում կայացած չորս տուրից հետո հաստատվել է երկիշխանություն: Մրցաշարին մասնակցած 36 շաշկիստներից առայժմ միավոր չեն կորցրել ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Մելնիկովը եւ միջազգային վարպետ Յուրի Պեշչերովը: Նրանք հաղթել են բոլոր չորս մրցամարտերում (յուրաքանչյուր տուրում մրցակիցները 2 հանդիպում են անցկացնում՝ սպիտակներով եւ սեւերով) եւ այժմ 4 միավորով գլխավորում են աղյուսակը: Այսօր նախատեսված 5-րդ տուրում նրանք կհանդիպեն իրար հետ: Մրցաշարի երկու առաջատարներից մեկական միավոր պակաս են վաստակել 3-8-րդ տեղերը բաժանող շաշկիստները՝ Մարատ Ղուլյանը, Ռուբեն Խաչիկյանը, Յուրի Պրոկոպենկոն, Պոլինա Պետրովան, Խաչատուր Հակոբյանն ու Զորիկ Սուքիասյանը: Նրանք այսօր կհանդիպեն միմյանց հետ եւ կփորձեն կրճատել առաջատարների նկատմամբ ունեցած միավորների տարբերությունը: