A
A
Վարորդն ընդդեմ ցուցարարների. «սիգնալ»՝ 23 րոպե անընդմեջ (տեսանյութ)
Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակված մնալ։ Ոչ մի մեքենա այստեղից անցնել չի կարողանում։ Այդ իսկ պատճառով պարբերաբար ընդհարումներ են տեղի ունենում «Իմ քայլը» քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարարների և վարորդների միջև։ Վերջիններս պահանջում են բացել փողոցը։ Նման միջադեպ եղավ քիչ առաջ։ Մեքենայի վարորդը մոտ կես ժամ միացրել էր ազդանշանը, որպես բողոքի նշան։ Նա պահանջում էր անհապաղ բացել ճանապարհը։