Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիբերգրոհի փորձեր՝ primeminister.am դոմեյնի նկատմամբ

Հասարակություն
1-1-1

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ կիբերգրոհի փորձեր են արվել primeminister.am դոմեյնի նկատմամբ, և նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով: «Նշված դոմեյնից հաղորդագրություններ ստանալու դեպքում՝ առաջարկում ենք չբացել դրանք կամ պարզապես ջնջել: Խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, բոլորին խնդրում ենք զգոն լինել»,-  տեղեկացնում է վարչությունը։