Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում. Ակցիայի մասնակիցները համալսարանի մոտ դասադուլի կոչ են անում (թարմացվող) (տեսանյութ)

Քաղաքականություն
Berman-entarkel-2

11.54 Ոստիկանությունը Ֆրանսիայի հրապարակի հարակից փողոցները երթեւեկությունը վերականգնեց։  «Քայլ արա, մերժիր Սերժին» վանկարկումներով ցուցարարները Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ շարժվում են դեպի Մատենադարան։ Ամբողջ ճանապարհին ակցիայի մասնակիցները «միացեք» վանկարկումով կոչ են անում իրենց կողքով անցնող քաղաքացիներին միանալ իրենց։ Մասնակիցների թիվը գնալով ավելանում է։ 11.38 Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արեց ցուցարարներին ագրեսիա չցուցաբերել, իսկ ոստիկաններին հայտնեց, որ իրենք շարունակում են խաղաղ երթը, որ ճանապարհը բացեն եւ թույլ տան իրենց շարժվել Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկ: Ոստիկանները ժամանակ խնդրեցին, այնուհետեւ բացեցին ճանապարհը ակցիայի մասնակիցների համար: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն: 11.31 Ականատես կանայք ճչալով փորձում են խանգարել ոստիկաններին, երիտասարդներին բերման չենթարկելու համար։ Քաղաքացիներով լի ոստիկանական ավտոբուսը շարժվեց։ մեքենան լեցուն էր երիտասարդներով։ Ոստիկանները մի քանի ուղղություններվ փակել են ճանապարհները։ 11.26 Այս պահին Ֆրանսիայի հրապարակում կուտակված զինված ոստիկանական ջոկատներ են կուռ շարքով կանգնած։ Դեպի նրանց են քայլում Ակցիայի մասնակիցները Բաղրամյան փողոցից իջնելով դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Ոստիկանները բերման են ենթարկում Ֆրանսիայի հրապարակում մնացած ուսանողներին և քաղաքացիներին։ 11.18  «Սերժ Սարգսյան, դու Հայաստանը տեսնելու ես ոստիականական պատնեշի հետեւից: Մենք կվերադարձնենք ձեզ արժանի պատկերը: Սերժ Սարգսյանը  պետք է գիշերները չքնի, նա պետք է միայն մտածի այս երիտասարդների վառվռուն աչքերի մասին», ասաց Նիկոլ Փաշինյանը: Հիմա երթով շարժվում ենք բոլոր փողոցներից հավաքելով մեր կողմնակիցներին, հայտարարեց Փաշինյանը: 11.10 Ոստիկանական նոր ուժեր են բերում ավտոբուսներով: Ոստիկանական հատուկ ջոկատայինների պատը փակել է Սերժ Սարգսյանի նստավայրը։ 11.00 Ամերիկյան համալսարանի մոտ ՃՈ-ն ճանապարհը փակել է։ Ցուցարարները թեքվեցին դեպի Պռոշյան փողոց։ Պրոշյան փողոցը  փակվեց... Փաշինյանը շարժվում է հետ` Սերժի նստավայր։ Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ ոստիկանական ուժեղացված հսկողություն է։ 10.49 Ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա։ Այս պահին արդեն Սահմանադրական դատարանի մոտ են։

Ւ դեպ առավոտյան ոստիկանական ուժերի զգալի մասն այս հատվածից հանվել են ավտոբուսներով։

Այս պահին մեկ-երկու ոստիկանական մեքենա կա պողոտայում։ Ցուցարարները Հասան Սերժ Սարգսյանի նստավայր։

  Դեմիրճյան փողոցի վրա ոստիկանական ուժեր են կենտրոնացած։ Երթը արդեն Բաղրամյան 26 հասցեում են և փորձում են ներս մտնել։ 10:25 Քաղաքացիական անհնազանդության 6-րդ օրը սկսվեց Ֆրանսիայի հրապարակից:
Նիկոլ Փաշինյանն ակցիայի մասնակիցների հետ նստեց ճանապարհի հետնիոտնային մասում՝ փակելով այն: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ գիշեր տեղի ունեցած միջադեպին: «Սա բեմադրված հնդկական կինո էր, երբ Ոստիկանությունը եւ Շմայսի բրիգադի ներկայացուցիչները իրար հետ կազմակերպված գործողություններ էին իրականացնում: Սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է, ռեժիսորը՝ Ոստիկանությունը, իսկ ռեժիսորի ասիստենտը՝Շմայսը եւ նրա նմանները»: Հեղափոխությունը սկսված է, այն ունի համազգային աջակցություն,-ասում է Նիկոլ Փաշինյանը: «Անկախությունից ի վեր, այսպիսի մասշտաբային հանրահավաք չի եղել, ողջ հայությունը ներգրավված է պրոցեսի մեջ, իսկ ֆինանսական աջակցություն տրամադրել են ՀՀ եւ սփյուռքի քաղաքացիները»: