Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատասխան գործողություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում

Հասարակություն
սահման

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3300 կրակոց   ԼՂ պաշտպանության նախարարության   հաղորդագրության համաձայն, բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ): «ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հստակորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների», ֊ ասված է պաշտոնական  հաղորդագրությունում։