«Էստեղ մնանք՝ ի՞նչ անենք» (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիներին «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխող ինքնաթիռների մեծամասնությունը վայրեջք է կատարում Ռուսաստանի Դաշնությունում։ Ըստ վիճակագրության՝ «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ քաղաքացիների ավելի քան 70 տոկոսը հենց Ռուսաստան է մեկնում. «Մեր գյուղի տղամարդկանց 90 տոկոսը, ջահել- ահել, ով որ հնարավորություն ունի աշխատելու՝ դուրսա գալիս»,- ասում է արտագնա աշխատանքի մեկնողներից մեկը: Նրանց խոսքով, Հայաստանում աշխատանք չկա, իսկ եթե անգամ հաջողվում է գտնել, ապա աշխատավարձն է ցածր: «Էստեղ մնանք՝ ի՞նչ անենք»,- նշում է նրանցից մեկը: Հայերը Ռուսաստանում հիմնականում շինարությամբ են զբաղվում և միջինում 35-50 հազար ռուբլի են վաստակում։ Ալբերտ Զաքարյանը տղայի մոտ է գնում, որն ընտանիքի հետ արդեն 20 տարուց ավել Ռուսաստանում է ապրում. «Հիմա իրավիճակն այնպիսին է, որ հայ ազգի մեծամասնությունը Ռուսաստանում է, մի մասը Հայաստանում է, քանի կենդանի ենք՝ պիտի գնանք տեսակցության»,- ասում է նա Քաղաքացիներից շատերը Հայաստանում կյանքի որակի բարձրացման հույս չեն տեսնում, այդուհանդերձ անկեղծանում են, որ կարոտում են Հայաստանը, օդանավերը գետնից պոկվելով կարոտի մի նոր պատմություն են ստեղծում։