A
A
Ուղիղ. ԲԿՄԱ - «Արսենալ». Եվրոպայի լիգայի պատասխան հանդիպում (տեսանյութ)
Այսօր տեղի կունենան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղերը:
Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Մոսկվայում կմրցի տեղի ԲԿՄԱ-ի հետ:
Մեկ շաբաթ առաջ Անգլիայում կայացած թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր արսենալցիների խոշոր հաղթանակով՝ 4:1:
Թիմերն արդեն հրապարակել են հայտացուցակները: Հենրիխ Մխիթարյանը բնականաբար բացակայում է «Արսենալի» կազմից, քանի որ հենց առաջին խաղում ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստը վնասվածք էր հասցրել նրան, եւ նա ստիպված է բաց թողնելու առաջիկա վեց շաբաթները:
ԲԿՄԱ - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի ժամը 23:05-ին: Ֆուտբոլասերները հանդիպումը կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում: