A
A
Ջոն Տերին մարզավիճակը պահպանելու համար դիմել է կին մարզչի
Լոնդոնի «Չելսիի» նախկին ավագ Ջոն Տերին, որը ներկայումս հանդես է գալիս «Աստոն Վիլայում», մարզավիճակը պահպանելու համար սկսել է զբաղվել յոգայով:
Ինչպես հայտնում է անգլիական Sun պարբերականը, անվանի ֆուտբոլիստն այդ եղանակով ցանկանում է զերծ մնալ վնասվածքներից, որոնք հաճախակի են կրկնվում նրա մոտ:
«Յոգան շատ օգտակար է ֆուտբոլիստների համար: Այն ուժեղացնում է նրանց մարմինը, օգնում է ավելի լավ հսկել շարժումները, կենտրոնանալ խաղից առաջ», - ասել է յոգայի հրահանգիչ Ամբրա Վայոին, որն էլ մասնավոր պարապմունքներ է անցկացնում անվանի ֆուտբոլիստնի հետ:
