«Զենքով հարցեր լուծելն անընդունելի է». ՀՅԴ-ն՝ «Սասնա ծռերի» մասին. Առավոտ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իր վարչապետի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ մեկնաբանությանը, որում նաեւ ասվում է. «Մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե՝ ոչ»: Մեկնաբանելով «Սասնա ծռեր» անունը ստացած խմբի կողմից 2016թ. ՊՊԾ գնդի գրավումը՝ նա կրկին մատնանշեց. «Զենքի ճանապարհով հարցեր լուծելն արկածախնդրություն է, նման դեպքերը պետք է բացառվեն» Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով