Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե դուք ամեն ինչ պայմանավորել եք մեկ անձով, սխալվել եք» (տեսանյութ)

Քաղաքականություն
Axvan-Vardanyan

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, անդրադառնալով լրագրողների առաջ գերատեսչությունների դռների փակմանը , նշեց. «Նման որոշումից մեծ հաշվով չի տուժի լրագորղների աշխատանքը: Եթե այս երկու, երեք տարիներին տեսած լինեի, որ լրագրողները հետևում են կառավարության նիստին և իրենց հոդվածները, վերլուծությունները իսկապես բխում է քննարկվող նյութից, կմտածեի, թե ինչու են փոխում: Միակ վատ բանն այն է, որ ունեինք այս ձևաչափը, իսկ այսօր չունենք։ Իսկապես չորրորդ իշխանության դերակատարության համար վատ և բանական է, որ արձագանքը բացասական է»:  Արդյոք նման կերպ հնարավոր կլինի՞ ՀՀԿ-ական ավագանու անդամի դեմքը ցույց տալ, երբ հայհոյում է «Երկիր Ծիրանի»-ի անդամին. այսօր դա սահմանափակվում է, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Եթե նպատաը դա է, որ քաղաքապետարանում կա ընդդիմադիր խմբակցություններ, այդ տեղեկատվությունը բացառված է լրագրողներին չհասնի, եթե նպատակը դա է, դժվար փակ նիստերը խանգարի: Կան խմբակցություններ,երբ որ որևէ բան պատահի, և դուք փառք աստծո տեղեկցված կլինեք»: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ սկսվող փողոցային պայքարին` Աղվան Վարդանյանը նշեց, որ յուրաքանաչյուր միավոր ինքն է որոշում իր պայքարի մեթոդները, ձևերն ու առաջնահերթությունները, բայց անձնավորված պայքարին չեն հավատում. «ՀՅԴ-ն հավատում է համակարգային փոփոխություններին և համակարգն էլ պարտադրելու է իր լուծումները: Երբ ընդունում էինք Սահմանադրությունը, շատ քաղաքական ուժեր չէին մասնակցում, դեմ էին, մենք այն ժամանակ ասում էինք, որ անկախ վերաբերմունքից ապրելու ենք այս պայմաններում: Թող փորձեն աշխատեն, առաջին անգամ չէ, բայց ես ՀՀ-ում ոչ միայն հիմք չեմ տեսանում, այլ ռեսուրսը չեմ տեսնում, բայց ամեն մեկը յուրովի է պատկերացում իր անելիքները: Համակարգի ստեղծման համար տարիների, տասնամյակի աշխատանք է կատարվել։ Եթե դուք ամեն ինչ պայմանավորել եք մեկ անձով, սխալվել եք: Չեմ տեսնում լուրջ հիմք, ռեսուրս, բայց կապրենք կտեսնենք»:  Նրա խոսքով՝ երբ Սահմանադրությունը փոխում էին, արդեն պարզ էր, որ վարչապետն ինչ լիազորություններ է ունենալու և ում կողմից է առաջադրվելու. «Այո փոփոխություններից մենք գոհ ենք, թեեւ իհարկե, անփոխարինելի մարդիկ չկան: Բայց լինում են ժամանակահատվածներ, երբ փորձը գիտեքիները կարող են օգտագակար լինել տվյալ ժամանակահատվածի համար»:  Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պայքարը սկսում են այն ժամանակահատվածում, երբ իշխանությունը փողոցում ընկած է և պետք է ընդամենը վերցնել, Աղվան Վարդանյանը հեգնեց. «Նման հայտարարություններ էլի են եղել, թող փորձեն վերցնեն, ինչ ասեմ: Բնականաբար, յուրաքանչյուր մարմնի գործառույթն է, իրակացնելու, բայց համաձայն չեմ այդ ձևակերպման համար: Հետո պետք է հստակեցնել, թե որ փողոցում, կարող է այն փողոցում լինի, որ փնտրեն ու չգտնեն,-հեգնեց նա,-Ծայրահեղությունը դատապարտելի է ցանկացած պայմաննում, անդրադառնալով զենքով պաքյարի կոչերին»: