Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Կեմերովոյի առեւտրի կենտրոնում. Զոհվել է 48 մարդ (տեսանյութ)

Քաղաքականություն
83122

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը տեղի է ունեցել կիրակի: Վերջին տեղեկություններով՝  զոհվել է 48 մարդ: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պետրենկոն հայտարարել է, որ քրեական գործի շրջանակում ձերբակալվել եւ հարցաքննվել է 4 մարդ, այդ թվում՝ շենքի վարձակալը, որում, ենթադրաբար, գտնվում է բռնկման էպիկենտրոնը:

«Ձերբակալվել է կառավարիչ ըկերության ղեկավարը, որը սպասարկում է այս առեւտրի կենտրոնը»,- ասել է ՔԿ ներկայացուցիչը:

«Զիմնյայա վիշնյա» առեւտրի-զվարճության կենտրոնում հրդեհի ժամանակ բոլոր զոհվածների հողարկավորությունը կկատարվի մարզային բյուջեի հաշվին: