Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էթիկայի հանձնաժողովը կքննարկի՞ դպրոցի տնօրենի և նախարարի վարքը

Հասարակություն
unnamed-3

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում  7 տարեկան երեխայի նկատամամբ կիրառված բռնության գործով «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբանը դիմել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ քննարկելու դպրոցի տնօրենի և  կրթության և գիտության նախարարի վարքագծի խախտման  հարցը:

Նոյեմբերի 8-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մ.Ս.ի նկատմամբ դպրոցում կատարվել է  անմարդկային դաժան վերաբերմունք: «Երեխայի նկատմամբ նոյեմբերի 8-ին նշված դպրոցի զուգարանում իր երեք  դասընկերները բռնություն են կիրառել։ Սկոտչով կապել են ձեռքերը ու դեմ են տվել պատին, մի քանի հարվածներ են հասցրել, ինչի հետքերը կա մարմնի և քթի վրա, այնուհետև նրանցից մեկն էլ մկրատով երեխայի թարթիչներն է կտրել: 14.02.2017 թ  Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը ասել է, որ  «Երեխային մեր դպրոց են բերել մասնավոր դպրոցից, սեպտեմբերի 15-ին: Հետո հայտնել է, որ  երեխայի ճակատագրի մասին. նա ծնվել է Հունաստանում, ծնողները բաժանված են, ինչպես նաև  դպրոցի տնօրենը հրապարակայնորեն հայտնել է, որ, ըստ էության, այդպիսի խնդիր չի եղել, երեխան ինքը` հոգեվիճակով մի քիչ այլ երեխա է: Դպրոցի տնօրենը մամուլով նաև նշել է, որ դարձել եմ ամուսանալուծված ընտանիքի մատաղացուն: Անահիտ Խոսրովյանը  փոխանակ հեռացներ այդ աշակերտներին  դպրոցից, մամուլով  քննարկել է  երեխայի նրա մոտ և հոր ընտանեկան կյանքի   և վերջիններիս  բաժանության հարցը հրապարակայնորեն: Կրթության և գիտության նախարարը  փոխանակ  քննարկեր Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի պատասխանատվության և դպրոցի  տնօրենի պաշտոնից հեռացնելու հարցը, 15.11.2017 թ ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ երեխան  այլ հոգեվիճակով երեխա է և մենք տեղում ճշտել ենք, որ  չկա ապացույց, որ դպրոցում տեղի է ունեցել նման միջադեպ: Փաստորեն թե՛ դպրոցի տնօրենը և թե՛ կրթության և գիտության նախարարաը մամուլով հրապարակորեն քննարկել են, Մ.Ս.ի և Մ.Ե. Ս.-ի  անձնական կյանքի անձեռնմխելիության հարցը, եվ երեխային հոգեկան այլ կարգավիճակ են տվել, այն դեպքում, որ Մ. Ս.-ը նմանատիպ որևէ հիվանդություն չուներ: ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Թե՛ դպրոցի տնօրենքը, թե՛ կրթության և գիտության նախարարաը  խախտել են նաև ՀՀ Սահմանադրության 14.-րդ հոդվածը՝ մարդու արժանապատվությունը, որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից: Կոպտորեն թե՛ դպրոցի տնօրենը և թե՛ կրթության և գիտության նախարարը խախտել են  երեխայի  ՀՀ սահմանադրության 23-րդ հոդվածի պահանջները՝ համաձայն որի, յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Առանց անձի համաձայնության, նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով: Իսկ այդ դեպքում, դպրոցի տնօրենը ապօրինաբար  մամուլով քննարկել է  Մ. Ս.-ի  և երեխայի  հոր ամուսնալուծության հարցը, չբավարարվելով այդ ապօրինի գործողությունները կատարելուց նաև հայտնել է, որ երեխան  այլ հոգեվիճակով անձ է:Եվ այդ ապօրինի գործողությունը կրկնել  է կրթության և գիտության նախարարաը ազդային ժողովի ամբիոնից  խախտելով երեխայի անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը: Այսպիսով, փաստաբանը դիմելով հանձնաժողովին՝ խնդրել է քննարկել   դպրոցի տնօրենի և կրթության և գիտության նախարարի վարքագծի խախտման  հարցը: Հիշեցնենք որ սույն հարցով բողոքներ է ուղարկվել  ինչպես ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանին այնպել էլ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա.Թաթոյանին: «Ընդդեմ իրավական կամայակնության» ՀԿ: