Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի Մ-19 հավաքականը կմասնակցի «Դուբայի Գավաթ-2018» մրցաշարին

Սպորտ
sport-dubai

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մարտի 20-28-ը մասնակցելու է ԱՄԷ-ում կայանալիք «Դուբայի Գավաթ-2018» միջազգային մրցաշարին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Այդ մրցաշարում մեր թիմի մրցակիցները լինելու են Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի եւ ԱՄԷ-ի Մ-19 հավաքականները: Հայաստանի Մ-19 հավաքականի խաղացանկը. 23 մարտի՝ ԱՄԷ – Հայաստան, ժամը 19:00 25 մարտի՝ Սաուդյան Արաբիա – Հայաստան, 19:00 27 մարտի՝ Տաջիկստան – Հայաստան, 16:15 Հանդիպումների սկիզբը՝ Երեւանի ժամանակով: