Արթուր Սաքունցը՝ «Կովկասի հերոս-2016»
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն արժանացել է Кавказский Узел իրավապաշտպան լրատվամիջոցի «Կովկասի հերոս-2016» մրցանակին:
Մրցույթն անցկացվում է 3 փուլով՝ Հյուսիսային և Հարավային Կովկասի համար առանձին: Առաջադրվում են քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող անձանց թեկնածություններ, որոնք գործունեություն են ծավալում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Մրցույթի առաջին երկու փուլերում առաջին հորիզոնականում էին հայտնվել համապատասխանաբար իրավապաշտպան Էլլա Կասաևան՝ Հյուսիսային Օսիայից և աստրախանցի բլոգեր Էլշադ Բաբաևը:
Մրցույթի երրորդ փուլը, որին առաջադրված էին ներկայացուցիչներ Հարավային Կովկասից՝ Աբխազիայից, Աջարիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Վրաստանից, Լեռնային Ղարաբաղից և Հարավային Օսիայից, ավարտվելէ 2018 թ. հունվարի 10-ին:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
