Հակոբ Հակոբյանը ուզում է իր ֆիլմը Ադրբեջան տանել
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը իրեն քաղաքականությունից դուրս չի պատկերացնում, բայց եւ չի հրաժարվի ֆիլմարտադրությունից: Հակոբ Հակոբյանի հեղինակած նոր ֆիլմը, որի վերնագիրն է «Մենք ընկերներ ենք», հայի եւ ադրբեջանցու ընկերության մասին է: Արդեն ավարտվել են ֆիլմի աշխատանքները, եւ սպասում ենք հարմար առիթի, որ ֆիլմի առաջնային ցուցադրություն կազմակերպենք: «Մենք պատերազմ չենք ուզում, մենք խաղաղություն ենք քարոզում: Մենք երբեք էլ չենք ասել, որ ադրբեջանի ժողովուրդը վատն է: Այն ամենին, որ հիմա ականատես ենք լինում, դա Ալիեւի վարած քաղաքականության հետեւանքն է: Ժողովրդին չպետք է խառնել կեղտոտ քաղաքական խաղերին: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք մեր քաղաքականությամբ կողմնակից ենք խաղաղության, բարեկամության, հարեւանության»: Հակոբ Հակոբյանը ցանկություն ունի, որ իր ֆիլմը ցուցադրվի նաև Ադրբեջանում։