Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի խաչակնքվելու դեպքում սահմանվել է 1,15 գործակիցը

Սպորտ
a1arsenal-suonsi

«Սուոնսի» - «Արսենալ» հանդիպումով այսօր կմեկնարկի ֆուտբոլի Անգլիայի պրեմիեր լիգայի 25-րդ տուրը: Ուելսյան ակումբը ներկայումս մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին՝ 20-րդ տեղը, այդ իսկ պատճառով բուքմեյքերական գրասենյակները դրան համարվում են այս խաղի ընդգծված հետնապահը: «Սուոնսիի» հաղթանակը մասնագետները գնահատել են 7,10 գործակցով, իսկ «Արսենալինը»՝ 1,50-ով: Սակայն, հարկ է նշել, որ ուելսցիները նախորդ տուրում սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել են մրցաշարի առաջատարներից մեկին՝ «Լիվերպուլին»: Թիմը սկսել է հաջող խաղալ այն բանից հետո, երբ գլխավոր մարզիչ է նշանակվել պորտուգալացի Կարլուշ Կարվալյալը: Նրա ղեկավարությամբ «Սուոնսին» արդեն 7 միավոր է վաստակել եւ դուրս է եկել խաղային ճգնաժամից: «Արսենալն» առայժմ անկայուն է հանդես գալիս հյուրընկալվելիս: Մրցակիցների հարկի տակ անցկացրած 12 խաղերում լոնդոնցիները տոնել են ընդամենը երեք հաղթանակ, սակայն կրել են 5 պարտություն: «Սուոնսի» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին: Նշենք, որ այդ խաղում «Արսենալում» իր նորամուտը կարող է նշել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը թիմի հիմնական կազմի հետ պատրաստվում է հանդիպմանը: vivaronews.am-ը գրել է որ բուքմեյքերները հատուկ գործակիցներ է սահմանվել Հենրիխ Մխիթարյանի խաղի համար։ Մասնավորապես՝ Մխիթարյանի դուբլի հեղինակ դառնալու հավանականությունը Վիվառոն գնահատում է 4, իսկ հետ-տրիկը՝ 10 գործակցով։ Չի բացառվում, որ Հենոն հենց առաջին խաղակեսում զգուշացվի մրցավարի կողմից։ Դեղին քարտ ստանալն ընդունվել է 3, կարմիր քարտը՝ 9 գործակիցը։ Հենոյի խաչակնքվելու համար սահմանվել է 1,15 գործակիցը։