A
A
Որոշվել են օլիմպիական խաղեր մեկնող հայաստանցի դահուկորդները
Ծաղկաձորում կայացած Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստի ընթացքում որոշվել են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների անունները: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Դահուկավազքում Հայաստանը կներկայացնեն Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը այդ կապակցությամբ ասել է, որ մարզիկներն ընտրվել են ըստ իրենց վարկանիշային արդյունքների: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում, փետրվարի 9-25-ը: