Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ելփին-Չիվա ճանապարհին բեռնատար է շրջվել. կա երկու զոհ (լրացված)

Պաշտոնական
vtar1-1

Հունվարի 25-ին, ժամը 13:15-ին ահազանգ է ստացվել, որ Ելփին-Չիվա ավտոճանապարհին բեռնատար է շրջվել, կա երկու զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 102-րդ կմ-ին «ԿԱՄԱԶ» մակնիշի 34 AN 592 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1960 թ. ծնված Ռ. Հ.-ն և ուղևոր՝ 1959 թ. ծնված Ռ. Ա.-ը տեղում մահացել են: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, Ռ. Հ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ Ռ.Ա.-ի դին՝ բեռնատարից (մոտ 20 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: ՀՀ ԱԻՆ