Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» (տեսանյութ)
Հայաստանի հավաքականի ֆւտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:
Այդ մասին քիչ առաջ իր պաշտոնական կայքում հայտնեց անգլիական ակումբը:
Ի դեպ, «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ում լոնդոնցիները փոխանակել են հենց Հենրիխ Մխիթարյանի հետ, նույն ժամին ներկայացվել է իր նոր թիմում՝ «Մանչեսթեր Յունայթեդում» (տես տեսահոլովակը):
Ավելի ուշ «Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի մասին, ինչպես նաև հաջողություն մաղթել Հենրիխ Մխիթարյանին:
«Ալեքսիսն աշխարհի լավագույն հարձակվողական ոճի ֆուտբոլիստներից մեկն է: Նա ուժեղացնի մեր երիտասարդ ու տաղանդավոր հարձակման գիծը: Նա ակումբ կբերի իր սկզբունքներն ու ուժեղ առանձնահատկությունը, երկրպագուները կհպարտանան իրենց ակումբով:
Նաև ցանկանում եմ հաջողություն և երջանկություն մաղթել Հենրիխ Մխիթարյանին: Վստահ եմ, որ նրա մոտ ամեն ինչ կհանջողվի: Չենք մոռանա Մխիթարյանին, հատկապես նրա ներդրումը Եվրոպա Լիգայում հաղթելու գործում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Մանչեսթր Յունայթեդի»-ի պաշտոնական կայքը: