A
A
Երթևեկության փոփոխություն` Կողբացու փողոցի՝ Արամի և Ամիրյան հատվածում
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի հունվարի 11-ից Երևան քաղաքի Կողբացու փողոցի Արամի և Ամիրյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Կողբացու փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ամիրյան փողոցի ուղղությամբ: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ