ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան նոր տարին դիմավորեց նոր քարտուղարով
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմում տեղի է ունեցել փոփոխություն։ Ինչպես տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը, ֆեդերացի գլխավոր քարտուղար է նշանակվել նախկինում հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի նախկին չեմպիոն Վաղինակ Գալուստյանը։ Մինչ այդ, գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում էր նախկին ազատ ոճային ըմբիշ, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: Նշենք, որ Վաղինակ Գալուստյանը 2014 թվականից զբաղեցնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների եւ մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնը, իսկ 2015 թվականի ապրիլի 9-ից հանդիսանում է «Հայաստանի «ազգային կոխ» ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահը: