Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանը վերահաստատել է, որ ցանկանում է ԼՂ հարցը քննարկել Պուտինի հետ. ermenihaber.am

Այբ-Ֆե+ Քաղաքականություն
169420_src

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է այն հարցերի մասին, որոնք կքննարկվեն Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան նպատակ ունի Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ դրա համար Թուրքիան ամեն հնարավոր բան անում է: Էրդողանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև կվերացվեն բոլոր  առևտրային սահմանափակումները: Բացի այդ պաշտոնական Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանը կհեշտացնի վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին: Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ այցի ընթացքում  բացի ռուս -թուրքական հարաբերություններից, Պուտինի հետ կքննարկի նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ՝ այդ թվում Սիրիայի հարցը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Մտադրություն ունեմ Պուտինի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը»,-ասել է Էրդողանը: ermenihaber.am