Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խարկովում չեմպիոնների լիգայի խաղից առաջ 52 ֆան է ձերբակալվել (տեսանյութ)

Սպորտ
sport-fan-1.11.

Այսօր չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում կայանալիք «Շախտյոր» - «Ֆեյենոորդ» խաղից առաջ Խարկով քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է երկու թիմերի ֆաներին, որոնց միջեւ ընդհարում է տեղի ունեցել երեկ կեսգիշերին: Ինչպես հայտնում է Խարկովի մարզի ոստիկանության պաշտոնական կայքէջը, միջադեպի մանրամասները պարզելու համար 52 ֆուտբոլասեր ձերբակալվել են եւ բերման ենթարկվել: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ այսօր էլ ուժեղացրել են հսկողությունը քաղաքի փողոցներում: Բուն հանդիպման ժամանակ մարզադաշտում եւ նրանից դուրս անվտանգությունը կապահովի 1300 ոստիկան, 450 զինվոր եւ 450 կուրսանտ: