Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «ՄանՅուի» նոր ռեկորդի սահմանմանը

Սպորտ
a1mxitaryan-1.11.

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթեց պորտուգալական «Բենֆիկային»: Սա Ժոզե Մոուրինյոյի սաների ընթացիկ մրցաշարում տարած 4-րդ անընդմեջ հաղթանակն էր: «Մանչեսթեր Յունայթեդը» միաժամանակ ակումբային նոր ռեկորդ սահմանեց: Բանն այն է, որ «Կարմիր սատանաներն» իրենց հարկի տակ՝ «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում, թվով 38-րդ անպարտելի հանդիպումն անցկացրին բոլոր մրցաշարերում եւ գերազանցեցին նախորդ ռեկորդը: «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս խաղում ասպարեզ մտավ 46-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն 1:0 էր: