Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկել է ջրցան մեքենաների ավանդական տոնական շքերթը

Կարևոր լուրեր Պաշտոնական
001-1ֆ

«Էրեբունի-Երևան-2799». «Երևան՝ սիրո քաղաք» ծրագիրը մեկնարկել է ջրցան մեքենաների արդեն ավանդական դարձած տոնական շքերթով   «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2799» տոնական միջոցառումների մեկնարկը, ավանդույթի համաձայն, տրվել է վաղ առավոտից` ջրցան մեքենաների տոնական շքերթով: Տոնական շնչով ձևավորված ջրցան մեքենաների երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից և, անցնելով Մաշտոցի պողատայով, հասել է մինչև Հանրապետության հրապարակ՝ ազդարարելով տոնական օրվա սկիզբը: Երևանյան փողոցներին «ջրային թարմություն» հաղորդելու և տոնական օրվա գեղեցիկ մեկնարկը տալու գործին սիրով ներգրավվել էին Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության, օպերատիվ ծառայությունների և «Սանիթեք» ընկերության աշխատակիցներն ու շուրջ 70 միավոր հատուկ տեխնիկան: Տոնական երթի ողջ ընթացքն անցավ կանուխ արթնացող երևանցիների հիացական հայացքների և ոգևորող բացականչությունների ներքո։ Լույսդ բարի՛ Սիրո քաղաք Երևա՛ն: Երեւանի քաղաքապետարան 001 (1)