Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն որակազրկել է «Շիրակ» - «Գանձասար-Կապան» խաղի մրցավարներին

Սպորտ
a1gandzasar-6.10.

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի «Շիրակ» - «Գանձասար-Կապան» հանդիպման մրցավարական անձնակազմը որակազրկվել է։ Այդ մասին հայտնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեն քննարկելով այդ հանդիպման 90+5 րոպեին նշանակված 11մ հարվածի դրվագը, հանգել է այն եզրակացության, որ տվյալ խաղային իրավիճակում կայացվել է սխալ որոշում, որի համար մրցավարական անձնակազմի համապատասխան անդամները որակազրկվել են: Նշենք, որ «Շիրակ» - «Գանձասար-Կապան» խաղը սպասարկել է հետեւյալ մրցավարական կազմը. Մրցավար` Սուրեն Բալիյան (Երեւան) Մրց. 1-ին օգն.` Մեսրոպ Ղազարյան (Երեւան) Մրց. 2-րդ օգն.` Ատոմ Սեւգուլյան (Երեւան) 4-րդ պ-նյա` Հարություն Համբարձումյան (Երեւան) Մրց. 1-ին լր. օգն.`    Արթուր Սաֆարյան (Մարտունի) Մրց. 2-րդ լր. օգն.`    Գեւորգ Եղոյան (Երեւան)