Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՏՊ-ների թիվն օրեցօր աճում է

Պաշտոնական
car-accident

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերն էլ բացահայտվել: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք։ Բացահայտվել է գողության 5, տրանսպորտային միջոց փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հիշեցնենք, նախորդ 2 օրերին գրանցվել է նախ 8, ապա՝ 11 պատահար։