A
A
Արտաշես Գեղամյանը սխալմամբ կողմ քվեարկեց. ԵԼՔ-ի նախագիծը չանցավ (տեսանյութ)
ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ Ելք խմբակցության առաջարկը ԱԺ-ն մերժեց: Այն չընդունվեց՝ 10 կողմ, 79 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ: Ելք խմբակցությունը` որպես հիմնավորում, նշում է այն, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ն տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետընթաց է գրանցել: Նախագծին կողմ էին միայն Ելք խմբակցության ներկա 7 պատգամավորները: Կողմ քվեարկած պատգամավորներից մեկն էլ Արտաշես Գեղամյանն էր, որը հայտարարեց, թե սխալմամբ է քվեարկել կողմ: Նախորդ օրը քննարկված մյուս նախագծերը, այդ թվում` «Երեւանի ՏԻՄ մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխությունները, ընդունվեցին ձայների մեծամասնությամբ։