A
A
Երբ մենք զիջեցինք ինքնիշխանությունը, ինչ հանձնեցինք՝ չնչին գումարի դիմաց (տեսանյութ)
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ԱԺ ամբիոնից թվարկեց տարեթվերը, երբ մենք զիջեցինք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը։ Ապա՝ թե ինչ գույք հանձնեցինք պարտքի դիմաց. «Մարս» գործարան, Հրազդանի ՋԷԿ, Սեևան-Հրազդան Կասկադը՝ չնչին գումարի դիմաց, ՀԷՑ-ը, Հայկական երկաթուղին, Գազի բաշխումը հանձնվեց Գազպրոմին, բենզինի ներկրման մենաշնորհ սկսվեց և այլն։ «Իշխանությունները հեռու են արժանապատիվ կեցվածքից»,- իր խոսքն ամփոփեց Լենա Նազարյանը։