Բաքվում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարները. Ազատություն
Այսօր Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարներ Էմլար Մամեդյարովի, Մեվլութ Չավուշօղլուի և Միխաիլ Ջանելիձեի եռակողմ հանդիպումը: Այս ձևաչափով սա երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների թվով 6-րդ հանդիպումն է: Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում Էլմար Մամեդյարովն ասել է, որ հաջորդ տարի հնարավոր է՝ կայանա երեք երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են ավելի խորացնել եռակողմ համագործակցությունը տնտեսության, մասնավորապես, էներեգետիկ, նաև քաղաքական ոլորտներում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտործնախարար Էլմար Մամեդյարովը իր թուրք և վրացի գործընկերների հետ ունեցած բանակցություններից հետո: Այս ձևաչափով թվով 6-րդ հանդիպումը, որը տեղի է ունեցել Բաքվում, Մամեդյարովի խոսքով՝ «նույնպես արդյունավետ էր»: Ադրբեջանական կողմի գնահատմամբ՝ «օրինակելի ձևաչափով բանակցությունների շրջանակներում» կողմերը քննարկել են տարածաշրջանային համատեղ ծրագրերը, այդ թվում [Հայաստանը շրջանցող] «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարությունը: Վերջին տարիներին Հարավային Կովկասում կյանքի կոչվող՝ թերևս ամենախոշոր այս ծրագրի իրականացումը, հիշեցնենք, շարունակվում է շուրջ 10 տարի։ Ի սկզբանե ծրագրվել էր երկաթուղին շահագործման հանձնել 2011 թվականին, սակայն ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են: Այս ծրագրի աջակիցների համոզմամբ, «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին տարածաշրջանում կխթանի տնտեսական զարգացումը, կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Պաշտոնական Թբիլիսին իր անմիջական հարևաններից միայն երկուսի հետ իրականացվող այս ծրագրի կարևորությունը պայմանավորում է «տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությամբ»: Վրաստանի արտգործնախարար Միխեյիլ Ջանելիձեն Բաքվում ամփոփելով իր թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումները, ընդգծել է՝ իրենք երեք հարևաններով միջազգային ասպարեզում բավական արդյունավետ են համագործակցում, աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Ավելին՝ այստեղ