Հայաստանի հավաքականը վերջին րոպեին պարտվեց Ռումինիային (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի խաղում պարտվեց Ռումինիայի հավաքականին:
Բուխարեստում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ հավասար պայքարում, ընդ որում գոլ խփելու ռեալ պահ ունեցան մեր ֆուտբոլիստները, սակայն Տիգրան Բարսեղյանը չիրացրեց հարմար պահը:
Երկրորդ խաղակեսն անցավ ռումինացիների տարածքային առավելությամբ: 55-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը ձեռքով խաղաց իր տուգանային հրապարակում եւ մրցավարը 11մ հարված նշանակեց: Սակայն Հայաստանի հավաքականի դարպասապահ Մելիքսեթյանը ետ մղեց Ստանչուի հարվածը:
Մեր թիմը չնայած մնացել էր 10 հոգով, սակայն շարունակում էր կազմակերպված պաշտպանվել: Ավաղ, մրցավարի կողմից ավելացված ժամանակի առաջին րոպեին տանտերերը արդյունավետ գրոհ կազմակերպեցին եւ Մաքսիմը մոտ տարածությունից գրավեց դարպասը:
Այդպիսով, Ռումինիայի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 9 միավոր եւ բարձրացավ 4-րդ հորիզոնական, իսկ Հայաստանի ընտրանին 6 միավորով մնաց 5-րդ տեղում:
