Վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը (տեսանյութ)
Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է երկու նոր օրենքների նախագծեր` «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»: Այս հարցով երեկ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Այս օրենսդրական փոփոխություններով հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը կյանքի կկոչվեն: «Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխված տեքստի պահանջները և նոր քաղաքականության համար իրավական հիմք ապահովել: Մի շարք վերանայումներ են առաջարկվում զորակոչի կազմակերպման մեջ: Այսպես` վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով: https://youtu.be/pod61lQ0ulQ «Քանի որ մենք դա այժմ շատ արդյունավետ կազմակերպում ենք վիճակահանությամբ, ուստի որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ քաղաքացին չպետք է տանն ավելի մոտիկ գտնվող զինվորական ծառայություն անցնի: Դա մենք վերացնում ենք որպես խնդիր, քանի որ դա որևէ խնդիր չի լուծում»,- ասաց նախարարը: