Ադրբեջանն իր «ջան»-ը կառնի ու կփախչի. Կոռնիձորցի Արո (տեսանյութ)
Արցախի անկախության հռչակագրի օրը հակառակորդը ջանք ու եռանդ չէր խնայում որպեսզի խոցեր մեր դիրքերի որեւիցե հատված. Անկախության օրվան ընդառաջ հիշում է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորցի Արոն: Ըստ նրա՝ այս գործողությունները եղան Ադրբեջանի եւ Ադրբեջանին օգնող ուժերի համար սկիզբ՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա հետագա հարձակումների համար. «Այդ ժամանակահատվածում մենք ձեռք բերեցինք Լեռնային Ղարաբաղը Արցախի կեցվածքով, հայի հզոր հոգու «ես»-ը, ձեռք բերեցինք մեր բանակի սաղմնավորման սկզբնաղբյուրը, որը հետագայում դարձավ Հայոց Բանակ»: Խոսելով սահմանին տիրող ներկա իրադրության մասին՝ Արա Խուդավերդյանը նշեց, որ չի կանխատեսում Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ գործողություններ. «Այն ռազմաքաղաքական չափորոշիչները, որ առկա են, չի բխում Ադրբեջանի շահերից: Եթե Ադրբեջանը շփոթվի ու փորձի եւս մեկ անգամ ոտնձգություն կատարել Արցախի եւ Հայաստանի վրա, ապա Ադրբեջանը կկորցնի Ադրբեջանը եւ միայն «ջան»-ը առնելով կհասցնի փախչել այնտեղից»: Ավելին՝ տեսանյութում