Արցախը չի կարող լինել Մուսաֆաթական Ադրբեջանի մաս (տեսանյութ)
«Եթե հիշենք 1991 թվականի դեպքերն ու իրադարձությունները, կտեսնենք, թե ինչպիսի հուսահատություն էր տիրում Արցախում: Ադրբեջանական ՕՄՕՆ-ը խորհրդային զորքերի հետ միասին կատարեց «Օղակ» օպերացիան, եւ դրանից հետո մարդկանց ինչ- որ բան էր պետք դուրս գալու համար այդ իրավիճակից»,- հիշում է պատմաբան Էդիկ Մինասյանը։ «Բնական է, որ Արցախի ժողովուրդը պետք է հույսը դներ սեփական ուժերի վրա, ու իրենք որոշեցին կերտել իրենց պատմությունը։ Բայց դրա համար պայմաններ ստեղծվեցին միայն այն բանից հետո, երբ 91 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանը որոշեց անկախության հռչակագիր ստորագրել: Ադրբեջանն իրեն հռչակեց անկախ, բայց ոչ թե խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, այլ Մուսաֆաթական Ադրբեջանի, դա նշանակում էր, որ իր կազմի մեջ չէր կարող մտնել Արցախն ու Նախիջեւանը, քանի որ 1918-1920 թվականներին դրանք չեն եղել Ադրբեջանի կազմում»: Ավելին՝ տեսանյութով