A
A
ՀԱՅԵՐԸ «GRAMMY» ՉՍՏԱՑԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 11-ին Լոս Անջելեսի «Սթելզ» կենտրոնում կայացավ «Grammy» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը:
Հայերի համար այն նշանավոր էր նրանով, որ «Աշխարհի Ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում ընդգրկված էր դուդուկահար Ջիվան Գասպարյանի եւ իրանցի թառահար Հուսեյն Ալիզադեի համատեղ սկավառակը: Վերջինս, սակայն մրցանակ չստացավ:
«Grammy» այս տարի չստացան նաեւ աշխարհահռչակ «SISTEM OF A DOWN» ռոք խումբը, որը ներկայացված էր «Լավագույն ծանր ռոք կատարում» անվանակարգում: Հիշեցնենք, որ 2006 թվականի մրցանակաբաշխության ժամանակ ամերիկահայ երաժիշտները «Grammy»-ի են արժանացել այդ նույն անվանակարգում: