Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԻՐ ՈՒՆԵՑԱԾԸ ԳԻՏԻ ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

Մշակույթ

«Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը hայտարարում է, որ ինքը բարեգործություն չի անում ընտրվելու համար: «Կարող է մարդիկ մտածեն, որ սա ընտրությունների հետ կապված է, բայց մենք դա պարբերաբար ենք արել»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը Ազգային պատկերասրահում բացված որմնանկարների ցուցադրության ժամանակ, որին հրավիրված էր իբրեւ 2006թ նոյեմբերին ստեղծված «Գեղարվեստի ակադեմիա» հիմնադրամի առաջին բարերարներից մեկը:

Հիմնադրամը Գագիկ Ծառուկյանի նվիրատվությամբ Փարիզում 54 տարով վարձակալել է մի արվեստանոց, որտեղ հայ արվեստագետներին կտրվի ապրելու եւ աշխատելու հնարավորություն:

Ծառուկյանը կարծում է, որ ամեն մարդ իր հնարավորության սահմաններում պետք է աջակցի իր երկրին :

«Փողի չափը կապ չունի: Մարդ պետք է իր ունեցածը ճիշտ օգտագործի, որ կարողանա ինչ-որ չափով օգտակար լինի իր երկրին ու ժողովրդին»,- հավաստիացնում էր նա` այս ամենը չհամարելով նախընտրական քարոզչություն: Այսօր նրանգշնորհակալագիր հանձնվեց, ինչպես բացատրեց «Գեղարվեստի ակադեմիա» հիմնադրամի տնօրեն Գեորգի Գուլքանյանը գիտության, կրթության եւ մշակույթի նկատմամբ հոգատարություն դրսեւորելու եւ այդ ոլորտների զարգացմանը նպաստելու համար: «Երկրի զարգացումն ու ամրապնդումը կախված է մշակույթից, արվեստից ու գիտությունից»,- շնորհակալագիրը ստանալուց հետո հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանից ներկայությունից որմնանկարների ցուցադրությանը եկածները մոռացել էին` ինչի համար էին եկել: Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանը տարբեր դարաշրջանները ներկայացնող որմնանկարներին գրեթե ուշադրություն չդարձրեց: